ԱԺ-ն Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց

ԱԺ-ն Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տվեց

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 87 ձայնով կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը։

Քվեարկությանը չեն մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել էր Ծառուկյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

ԱԺ-ն մինչև այս կողմ էր քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։

ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---