Փաշինյան․ Անձը հաստատող փաստաթղթի կրումը պարտադիր կդառնա, հակառակ դեպքում՝ տուգանք 10,000 դրամ

Փաշինյան․ Անձը հաստատող փաստաթղթի կրումը պարտադիր կդառնա, հակառակ դեպքում՝ տուգանք 10,000 դրամ

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ID քարտ, վարորդական իրավունք) կրումը պարտադիր կլինի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքացիները դիմակ կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթի հարց է առաջանում, քաղաքացիները փաստաթուղթ չեն ունենում և պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է։

«Վարչական իրավախախտումների մասին օրենսդրության համաձայնանձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելը կլինեն առանձին իրավախախտումներ, և յուրաքնաչյուրի համար առանձին տուգանք։ Այսինքն՝ դիմակ չկրելու համար 10,000 դրամ տուգանք, անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10,000 դրամ»,- ասել է Փաշինյանը՝ հավելով, որ ուժեղացվելու է վարչական վերահսկողությունը։

Վարչապետը նշել է, որ դիմակների կրման վարչական վերահսկողությունն ուժեղացվելու է, Ոստիկանությանն այդ գործում միանալու են նաև պետական կառավարման այլ մարմիններից։ Փաշինյանն ասել է, որ այդպիսով հնարավոր կլինի Ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործել և կրկնապատկել կարգախմբերի թիվը։

Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 17,489-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 293 դեպք կա, այլ պատճառով՝ 96։ Առողջացածների ընդհանուր թիվը 6,571 է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---