Ծառուկյանի փեսան և Կադաստրի նախկին պաշտոնյան պետությանը մոտ 295 մլն դրամի վնաս են պատճառել16 հունիսի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 2014-ին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավար Դերենիկ Գևորգյանի և Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով փոփոխվել է Աբովյանին պատկանող` 295,470,000 դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը։ Այդ մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով, որ այն ձևական աճուրդի միջոցով օտարվել է ընդամենը 712,400 դրամով: Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Ըստ մեղադրանքի` հողատարածքը կառավարության որոշմամբ փոխանցվել է Աբովյանին` որպես բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածք, որի 1 հա կադաստրային արժեքը 2014-ին կազմել է 29,400,000 դրամ: Այդ ժամանակահատվածում Դերենիկ Գևորգյանը հանձնարարել է կադաստրային քարտեզում վերը նշված հողամասի նպատակային նշանակությունը (բնակավայրերի) փոխել գյուղատնտեսականի: Այսինքն` Դերենիկ Գևորգյանը կատարել է այնպիսի դիտավորյալ գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորություններից: Այնուհետև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի առաջարկով Աբովյանի քաղաքային համայնքի կողմից որոշում է կայացվել վերը նշված հողատարածքը աճուրդով օտարել: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար սահմանված կադաստրային արժեքով՝ 1 հա համար 67,500 դրամով` 29,400,000 դրամի փոխարեն: Նշված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և Աբովյան համայնքի օրինական շահերին՝ օտարվել է որպես գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 294,757,600 դրամի գույքային վնաս: Դերենիկ Գևորգյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել, պատժվում է ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով): Կարապետ Գուլոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով): Հանցագործությամբ պատճառված 294,757,600 դրամի գույքային վնասը մեղադրյալներ Դերենիկ Գևորգյանի և Կարապետ Գուլոյանի կողմից ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ ՀՔԾ դեպոզիտային հաշվին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |