Ծառուկյանը դուրս է եկել ԱԱԾ-ից․ «Իրավապահները կասեն, ինձ հետ խնդիր չկա, շինծու գործ է»16 հունիսի 2020 - 22:05 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել ԱԱԾ շենքից ու հայտարարել, որ իր դեմ մեղադրանքները ոչ մի հիմնավորում չունեն, «շինծու գործ է, ցուցմունք չկա», փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: «Կհարցնեք հիմնական իրավապահ մարմիններին, կասեն, իմ հետ խնդիր կապված չկա, կառավարման հետ ես կապ չունեմ, կան կառավարիչներ, եթե որևէ մեկը բան ունի ասելու, թող գա առերեսման. դատարանը կքննի, կտեսնենք: Դիվիդենդ հավաքելու խնդիր չունեմ, ինչ ասել եմ՝ ասածներիս տերն եմ: Հիմնավորում չկա, շինծու սարքած գործ է: Վաղը կներկայացվի, կտեսնեք»,- ասել է Ծառուկյանը։ Նա նշել է, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը դատարանըկքննի հունիսի 17-ին։ Ավելի վաղ ԱԺ-ն քվեարկությամբ Ծառուկյանին զրկել էր անձեռնմխելիությունից և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տվել՝ Գլխավոր դատախազի համապատասխան միջնորդություններից հետո։ ԱԺ-ում ելույթից հետո ԲՀԿ ղեկավարը գնացել էր ԱԱԾ։ ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանի բազմաթիվ համախոհներ էին հավաքվել, նրա դուրս գալուց հետո քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև, լրագրողներին ևս քաշքշել են, ոստիկանները մի շարք քաղաքացիների են հեռացրել տարածքից։ Դրանից հետո իրավապահները հայտարարեցին, որ բոլորը պետք է հեռանան, այլապես հավաքվածներին տարածքից կհեռացնեն հարկադրանքի միջոցով։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |