Հետազոտություն․ Ռուսական ֆեյքնյուզի արշավը՝ ընդդեմ ՀՀ-ի18 հունիսի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին ռուսական աղբյուրներից կեղծ տեղեկատվություն է տարածվում, այդ թվում՝ հայկական հարցերի վերաբերյալ, փոխանցում է հետազոտողների թիմը Graphika-ից։ Հետազոտողների կողմից «Երկրորդային ինֆեկցիա» անունը ստացած գործողությամբ՝ Հայաստանի մասով հիմնականում ապատեղեկատվություն է տարածվել Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի և 2018-ի հեղափոխության մասին։ Աղբյուրի համաձայն՝ «Երկրորդային ինֆեկցիան» օպերացիաների շարք է, որը մեծ վտանգ է ներկայացնում ՌԴ-ի կողմից։ Արշավի ընթացքում օգտագործվում են կեղծ հաշիվներ և կեղծված փաստաթղթեր՝ Արևմուտքի, Ուկրաինայի հետ կոնֆլիկտները խորացնելու համար։ 2014-2020-ի ընթացքում հրապարակվել է 2500 բովանդակային մաս՝ 7 լեզվով և մոտ 300 հարթակով։ Նմանատիպ տեղեկություններից մեկը վերաբերում է նրան, թե Թուրքիան պատրաստվում է «երկրորդ ճակատ» բացել ընդդեմ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարձակվելով երկրի ու նաև ռուսական 102 ռազմաբազայի վրա։ Մեկ այլ պատմության համաձայն՝ 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ խնդրագրեր էին բացվել՝ թեկանածուներից Հիլարի Քլինթոնին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այլ ապատեղեկատվության թեմա է դարձել նաև 2018-ի հեղափոխությունը․ հիմնական թեզն այն է, թե գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ պայմանավորվածություն է ունեցել իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ։ Շրջանառվող մեկ այլ պատմության համաձայն ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կոալիցիա ստեղծել տարածաշրջանում և համախմբել է նույնիսկ իրար հետ տարածքային խնդիրներ ունեցող ՀՀ-ին ու Ադրբեջանին։ Իբրև՝ Լեռնային Ղարաբաղի անցումը ՀՀ-ին խաղաղ համաձայնության արդյունքներից մեկը կլինի։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |