Եգիպտոսը երկիր այցելողներից կորոնավիրուսի թեստի հավաստագիր կպահանջի

Եգիպտոսը երկիր այցելողներից կորոնավիրուսի թեստի հավաստագիր կպահանջի

PanARMENIAN.Net - Միջազգային չվերթերի վերականգնումից հետո Եգիպտոս այցելելու համար ավելի խիստ ընթացակարգեր կլինեն այն երկրների համար, որտեղ դեռ կորոնավիրուսի համաճարակը կպահպանվի, հայտարարել է Եգիպտոսի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մոհամեդ Մանար Էնաբահը, փոխանցում է Egypt Independent-ը։

Նա հայտնել է, որ կորոնավիրուսի մեծ տարածում ունեցող երկրներից Եգիպտոս այցելել ցանկացողները պետք է կորոնավիրուսի PCR թեստի հավաստագիր ներկայացնեն՝ հաստատելու համար, որ վարակակիր չեն։

«Նրանք, ովքեր գալիս են երկրներից, որտեղ համաճարակը տարածված է, չեն նստի ինքնաթիռ, քանի դեռ PCR թեստը չի հավաստի, որ վարակակիր չեն»,-ասել է Էնաբահը։

Հունիսի 17-ի դրությամբ՝ Եգիպտոսում 47,800-ից ավելի վարակակիր կա, մահվան 1766 դեպք է գրանցվել։ Եգիպտոսը զբոսաշրջային տարածված ուղղություն է նաև հայաստանցիների համար:

 Ուշագրավ
---