Թուրքիան ՀՀ և Հունաստան ներխուժման պլան ուներ․ Գաղտնի փաստաթղթեր կան

Թուրքիան ՀՀ և Հունաստան ներխուժման պլան ուներ․ Գաղտնի փաստաթղթեր կան

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում Հայաստան և Հունաստան ներխուժման պլան է մշակվել, փաստը հաստատող գաղտնի փաստաթղթերը գտել են 2016-ին այդ երկրում հեղափոխության փորձի մասին գործի նյութերում, գրում է Nordic Monitor-ը:

Փաստաթղթերը Power Point ֆորմատով են, դրանցից մեկը ներկայացնում է գործողությունների պլան, որի մեծ մասը ոչնչացված է։ Միայն երկուսն են պահպանվել․ Հայաստան ներխուժման պլանը (կազմված՝ 2000 թվականի օգոստոսի 15-ին) և Հունաստանինը(կազմված՝ 2014-ի հունիսի 13)։

Ըստ աղբյուրի՝ այս պլանների մանրամասները հասանելի չեն ծանոթության, դրանք հույժ գաղտնի են, հայտնի է միայն դրանց գոյության մասին։

Հայաստան ներխուժման պլանը կոչվել է «Ալտայ»՝ գեներալ Ֆահրեթին Ալտայի անունով։ Հունաստան ներխուժման պլանն անվանվել է «Չակա-բեյ»՝ սելջուկյան էմիր Չակա-բեյի պատվին։

Լրագրողների ձեռքում հայտնված սլայդը, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է Գլխավոր շտաբին ներկայացնելու համար՝ որպես գործողությունների պլան՝ կապված Սիրիայի իրադարձությունների հետ, որտեղ 2014-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընդլայնվել էր։

Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր սահմանը փակ է։ Թուրքիայի և Հունաստանի միջև մինչ այժմ դեռևս տարածքային չլուծված հարցեր կան։ Չնայած երկու երկիրն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, սակայն Աթենքը պարբերաբար բողոքում է Անկարայի ագրեսիվ պահվածքից և հայտարարում, որ այդ երկիրը պատրաստվում է ռազմական գործողությունների։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---