Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի հունիսի 17-ի երեկոյան

Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի հունիսի 17-ի երեկոյան

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, հայտնել է նրա մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Դատական նիստը կկայանա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։

«Ինչ վերաբերում է խմբակցության աշխատանքներին, ապա ԲՀԿ-ն շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և ծրագրով, որը նախանշվել է»,- ասել է Տոնոյանը։

Հարցին, թե արդյոք խմբակցության ղեկավարի փոփոխության անհրաժեշտություն կլինի, եթե դատարանը որոշի կալանավորել Ծառուկյանին` Տոնոյանը հայտնել է, որ նման հարց չի քննարկվել։ Նրա խոսքով` քաղաքական բոլոր որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի կոնսենսուսի պայմաններում։

Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---