Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի

Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին՝ ժամը 15։10-ին,Կիև-Երևան չարտերային չվերթ կիրականացվի։ Այն կազմակերպում է Ուկրաինայում Իրանի դեսպանությունը՝ SkyUp ավիաընկերության հետ համատեղ՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղով տեղափոխելու համար։

Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կազմած ցուցակների հիման վրա։

Տոմսի արժեքի, առկա նստատեղերի և գնման վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։

Հունիսի 7-ին Կիև-Երևան չվերթով փոխադրվել է 275 ուղևոր, որին նախորդել է ևս մի քանի թռիչք նույն երթուղով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---