Երևանի ամեն վարչական շրջանում մի քանի մանկապարտեզ կգործի

Երևանի ամեն վարչական շրջանում մի քանի մանկապարտեզ կգործի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանն ու պարետատունը համաձայնության են եկել վարչական շրջաններում մի քանի մանկապարտեզի գործունեությունը շարունակելու հարցում, հայտնել է վաչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է «Հետքը»։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը մեկ-երկու օրվա ընթացքում պետք է ներկայացնի այն ձևաչափը, որով որոշ համայնքներում շարունակելու է գործել համայնքային մի քանի մանկապարտեզ։

«Մեկ-երկու այն մանկապարտեզները, որտեղ հաճախելիությունը մի փոքր ավելի շատ է, հնարավոր է, որոշվի, որ իրենք կշարունակեն գործել»,- ասել է Գևորգյանը։

Հունիսի 16-ին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ քաղաքապետարանը պարետատանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Երևանի մանկապարտեզների աշխատանքը՝ թույլատրելով յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզի գործունեություն։ Նա նշել էր, որ մանկապարտեզներում հաճախելիությունը չափազանց ցածր է՝ 6-7%։

Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,033-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։ Առողջացածների ընդհանուր թիվը 6814 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---