ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, հայտարարել է, որ ականանետից կրակ բացելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։

Հունիսի 17-ին ադրբեջանական Ordu.az-ը հաղորդագրություն էր տարածել, թե իբր հայկական ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով ցորեն տեղափոխող բեռնատարը:

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին։ ՊԲ-ն միևնույն ժամանակ հորդորում է ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն ապակայունացնելուն միտված քայլերից, հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---