Վարչապետ․ Ժողովուրդը «ղազագիր» գրողների վզից բռնելու է և ԱԺ-ից դուրս շպրտի17 հունիսի 2020 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործիչների վզներից բռնելու և դուրս է շպրտելու ԱԺ դահլիճից, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ղազագիրը հնազանդություն, հպատակություն արտահայտող գրությունն է։ ԱԺ-ում Փաշինյանն արձագանքել է անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով հեգնանքով էր խոսել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին։ Ուրիխանյանը հարցրել է` դահլիճում է արդյոք իր «սիրած top 10 of the ministers պաշտպանության նախարարը»: Փաշինյանը նշել է, որ ԱԺ-ում դեռ կան մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերում են որպես ղեկավարի, իսկ «ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ դրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով»։ «Ընդ որում խոսքը նաև այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մեկ իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր։ Ուզում եմ ասել, որ պարզվում է՝ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Սա անընդունելի է, համոզված եմ, որ հայ ժողոովուրդը ղազագրի վրա հիմնված գործունեություն ծավալող անձանց և ուժերի վզներից բռնելու է և այս դահլիճից դուրս շպրտի»,-ասել է նա։ Ավելի վաղ ԱԱԾ-ն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունից կադրեր էր հրապարակել, որտեղ երևում էին, որ 2017-ի ընտրություններից առաջ մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Ուրիխանյանը, հատուկ գրություն են ուղղել Ծառուկյանին՝ խոստանալով համապատասխան թվով ձայներ չհավաքելու դեպքում մանդատ չվերցնել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |