444 հոգի ծանր վիճակում է, 139-ը՝ ծայրահեղ ծանր․ Վարչական կոշտ միջոցներ կկիրառվեն18 հունիսի 2020 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածներից 444-ը ծանր վիճակում է, 139-ը՝ ծայրահեղ ծանր, նրանցից 39-ը թոքերի արհեստական օդափոխության սարքերի են միացված, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ 143 հոգի հոսպիտալացման կարիք ունի, նրանցից 25-ը տանն են, 9-ը թեթև ծանրության են, 16-ը՝ միջին, բայց կարիք ունեն հոսպիտալացման։ Տանը ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ չկան, սակայն կան այլ՝ ոչ նեղ մասնագիտացված ԲԿ-ներում գտնվող քաղաքացիներ։։ Նախարարը նշել է, որ ներկայացված թվերի նվազման միտում չկա։ Թորոսյանի խոսքով՝ այժմ 263 մահճակալ է հատկացված միայն կորոնավիրուսով հիվանդներին և ազատ մահճակալներ չկան։ Ըստ նրա՝ ՀՀ-ում վարակակիրների թիվն ավելի արագ է աճում, քան մոբիլիզացվող մահճակալների թիվը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակման թվերն իջեցնել չի հաջողվում, քանի որ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում։ Նա ասել է, որ ավելի կոշտ վարչական մեթոդներ են կիրառվելու։ Վարչապետը նշել է, որ պետական բոլոր մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պետք է կարգավորեն հերթերը՝ ոչ միայն բուն տարածքում, այլև տարածքից դուրս։ Փաշինյանը կրկին նշել է, որ բակերը վարակի տարածման հիմնական աղբյուրն են։ Վարչապետը հայտնել է, որ շուտով մեկ դիմակը քաղաքացին կկարողանա ձեռք բերել 60 դրամով և հիշեցրել՝ այն կանխում է վարակի տարածման տեմպը։ «Մահացությունների թիվը, ըստ էության, կապի մեջ է հիվանդության ընդհանուր թվի հետ։ Այսինքն՝ որքան մեծ են հաստատված դրական դեպքերը, այնքան մեծ է մահացության թիվը»,- ասել է նա՝ հորդորելով հետևել հակահամաճարակային կանոններին։ Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,698-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 309 դեպք կա, այլ պատճառով՝ 101։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |