Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել

Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել

PanARMENIAN.Net - Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել, ասվում է նրա պաշտոնական կայքում։

Կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այժմ նա ինքնամեկուսացել է։ Նշվում է, որ անհանգստանալու կարքի չկա՝ Նազարբաևը հեռավար է աշխատում։

Ղազախստանում մի շարք պաշտոնյաներ ևս վարակվել էին կորոնավիրուսով։ Մասնավորապես, Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը, և խորհրդարանի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը։

Ղազախստանում վարակի 15,877 դեպք է գրանցվել, 9902-ն ապաքինվել են, մահվան ելքով 100 դեպք կա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---