Արցախում Covid-19-ի 3 նոր դեպք կա![]() 18 հունիսի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում Covid-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ: Այսպիսով, Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 94-ի, որից 56-ն արդեն ապաքինվել են, թեստավորումների քանակը 1520 է, հայտնում է Տեղեկատվական շտաբը։ Մահվան ելքով դեպքեր չկան։ Հանրապետության առողջապահության նախարարության համաձայն, ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից: Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արցախում մեկուսացված է 94 մարդ։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |