ՌԴ դեսպանը հանդիպել է ԲՀԿ-ից պատգամավորներին

ՌԴ դեսպանը հանդիպել է ԲՀԿ-ից պատգամավորներին

PanARMENIAN.Net - ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 17-ին, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

Խորհրդարանականներն իրենց տեսակետներն են ներկայացրել ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ։

«Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ կողմից ցուցաբերվող աջակցությանը, որը տրամադրվում է Հայաստանին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշել է զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունիսի 18-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---