Աշխատող ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից18 հունիսի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի որոշ մասնագիտություններով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձից ստացվող եկամտային հարկը կվերադարձվի՝ ուս.վարձի փոխհատուցման նպատակով։ Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը։ Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է մասնագիտությունների ցանկը համալրել «Ագրբիզնես և ֆինանսներ», «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա», «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտություններով։ Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր առկա համակարգում սովորող աշխատող ուսանողների եկամտահարկից նրանց վարձավճարի համար գումար տրամադրելու հարցը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |