Թորոսյան. Բժշկական դիմակն ավելի արդյունավետ է, քան կտորե

Թորոսյան. Բժշկական դիմակն ավելի արդյունավետ է, քան կտորե

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բժշկական դիմակները մի քանի անգամ ավելի արդյունավետ են կտորի դիմակներից, ուստի կտորի դիմակ կրելը կարող է պայմանավորված լինել միայն ֆինանսական դժվարություններով։

«Երբ դիմակ կրելը պարտադիր դարձավ, մենք ասացինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, կարելի է կրել նաև կտորից պատրաստված դիմակ։ Սակայն վերջին շրջանում, կարծես, մոդայիկ է դարձել այդպիսի դիմակներ կրելը, ինչը մտահոգիչ է, քանի որ միայն բժշկական դիմակն է պաշտպանում կաթիլներից՝ փռշտալիս, հազալիս»,-ասել է նախարարը՝ բոլորին կոչ անելով բժշկական դիմակ կրել։

Թորոսյանը հավելել է, որ նույնսիկ ԱՀԿ-ն է փոխել իր մոտեցումն այդ հարցում և հորդորել եռաշերտ բժշկական դիմակ կրել, հատկապես՝ 65-ից բարձր անձանց։

Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում։ Դիմակի բացակայության համար 10,000 դրամ տուգանք է սահմանված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---