ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների շենքերի հասցեները կարող են հրապարակվել

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների շենքերի հասցեները կարող են հրապարակվել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում անձնական տվյալները «սրբորեն են պաշտպանվում», դրա համար հանրության մի ստվար զանգված չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդիկ կան, Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կոչ անելով հրապարակել վարակակիրների բնակության վայրերի վերաբերյալ տվյալները։

Փաշինյանը կոչ է արել ոչ թե թաղամասերով, այլ շենքերով հրապարակել, թե որտեղ կորոնավիրուսով վարակված մարդ կա։ Վարչապետի խոսքով՝ իրավիճակն արտակարգ է և հենց այդպիսի միջոցներ է պետք ձեռնարկել։

«Եկեք անենք դա, թող գնան, տեսնեն որտեղ կորոնավիրուսով վարակված մարդ կա», - ասել է վարչապետը։

Թորոսյանը նշել է, որ դեմ չէ, կարելի է փորձել։

Վարչապետի խոսքով՝ մարդիկ չեն հավատում, որ վերակենդանացման բաժանմուքնում գտնվող քաղաքացիներ կան, որ կողքի շենքում կորոնավիրուսով հիվանդներ կան։

Անդրադառնալով վարակակիրների տվյալների հրապարակմանը՝ նա նշել է, թե երբ ոստիկանությունն ինչ-որ մեկին բերման է ենթարկում, մտնում են ուղիղ եթեր, ցույց են տալիս՝ չհիշելով անձնական տվյալի գաղտնիության մասին։

«Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու ցուցաբերած օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ «բա անձնական տվյալները խախտել ես», էս մեր ժամանակակից իրավաբանությունը, ընդհանրապես, կներեք, ամեն օր ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում։ Որտեղ ուզում ես խնդիր լուծել՝ ասում են ինչ-որ կոնվենցիայի խախատում է», - ասել է Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,698-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 309 դեպք կա, այլ պատճառով՝ 101։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։

 Ուշագրավ
Նա օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին
Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը