ԱԳՆ․ Որքան էլ Թուրքիան ջանա՝ ճնշելու ճշմարտությունը, այն կհարթի իր ճանապարհը18 հունիսի 2020 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն, սակայն որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում այն հարթել և հարթելու է իր ճանապարհը։ Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի աշխատակազմում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ձեռնարկվելիք քայլերի քննարկմանը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որին «քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։ Նաղդալյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Այդ են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: «Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունն իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար»,- հավելել է նա՝ նշելով, որ ժխտողականությունն ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Էրդողանի աշխատակազմում 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցության ժամանակ քննարկվել են «համապարփակ քայլերը, որոնք կանխելու են հայկական լոբբին, որը Թուրքիային և մեր ազգին սևացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում»։ Թուրքիան համակողմանիորեն աջակցում է Ցեղասպանության ժխտմանը, հովանավորում թուրքական դիրքորոշմանն աջակցում ապահովող համալսարաններին։ Ցեղասպանության հարցը քննարկելու դեպքում Թուրքիան պետություններին սպառնում է երկրում բնակվող փոքրամասնությունների նկատմամբ կիրառել դիվանագիտական և առևտրական պատժամիջոցներ և ճնշումներ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |