Հարցում. Ամեն 3-րդ հայաստանցին չի համաձայնվի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Հարցում. Ամեն 3-րդ հայաստանցին չի համաձայնվի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատվաստանյութի առկայության դեպքում յուրաքանչյուր 3-րդ հայաստանցին՝ հարցվածների 32%-ը, չի պատվաստվի, հարցվածների 36%-ը լիովին հավանական է համարում, որ կպատվաստվի, հայտնում են «Բրեվիս» ընկերությունից։

Հարցվածների գրեթե կեսը՝ 44%-ը, հավանական է համարել, որ պատվաստանյութը կստեղծվի 2020-ին, մոտ 16%-ը որպես հավանական ժամկետ նշել է 2021-ը, իսկ ավելի քան 10%-ը կարծիք է հայտնել, որ այն կստեղծվի 2021-ից հետո։ 9%-ն առհասարակ անհավանական է համարում պատվաստանյութի ստեղծումը։

Հետազոտությունը կատարվել է 2020-ի մայիսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում և Հայաստանի 10 մարզում հեռախոսային հարցումների միջոցով՝ 1620 բնակչի շրջանում։

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,698-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 309 դեպք կա, այլ պատճառով՝ 101։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---