Մարտակերտի 2 համայնքում ելումուտի սահմանափակումներ կկիրառվեն

Մարտակերտի 2 համայնքում ելումուտի սահմանափակումներ կկիրառվեն

PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտի շրջանի Չափար և Գետավան համայնքներում հունիսի 19-ից՝ ժամը 12:00-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:

Համապատասխան որոշումը ստորագրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարակի 3 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել:

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 94-ի, որից 56-ն արդեն ապաքինվել են, թեստավորումների քանակը 1520 է, հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Մահվան ելքով դեպքեր չկան։ Մեկուսացված է 94 մարդ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---