Սիմոնյան․ Տուսկը ՀՀ-ն Սարգսյանի աչքերով է տեսնում, պետք է զուսպ լինի18 հունիսի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանը տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ նրա հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Սիմոնյանն անդրադարձել է ԵԺԿ նախագահի հայտարարությանը, թե կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության հանդեպ ճնշումներից։ «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին: Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ և ավելի մասնագիտացված անձինք»,- ասել է նա։ Սիմոյանի խոսքով՝ միջազգային կառույցներին հղում անելիս կարելի է «ավելի լուրջ, ավելի հեղինակավոր և ավելի համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցների և արձագանքների» հղումներ անել, ըստ որոնց Հայաստանում ժողովրդավարության, մամուլի ազատության և մնացած բոլոր առումներով կտրուկ աճ կա: Հայաստանյան կուսակցություններից ԵԺԿ անդամ է ՀՀԿ-ն։ Ավելի վաղ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր հեռավար քննարկումների լուսանկարներ, որոնց մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում |