Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավով ազատ կարձակվի

Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավով ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշել է բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` Քոչարյանի խափանման միջոցին առնչվող որոշումը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Առաջին անգամ Քոչարյանը կալանավորվել է 2018-ի ամռանը, ՀՀ-ում իշխանափոխությունից հետո, ավելի ուշ ազատվել է կալանքից, հետո կրկին կալանավորվել, կրկին ազատ արձակվել և կրկին կալանավորվել արդեն 2019-ի հունիսին:

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---