Ծառուկյանի պաշտպան․ Ինքնաբացարկ ենք ներկայացրել դատարանին

Ծառուկյանի պաշտպան․ Ինքնաբացարկ ենք ներկայացրել դատարանին

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին:

Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Մենք գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրություն իրականացնում: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դատաքննության իրավունքը»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը՝ չի կարող այնպես լինել, որ պետությունը, դատարանի նախագահը որոշեն դատավորին:

Սարգսյանը շեշտել է՝ իրենք բարձրաձայնում են ոչ այնքան ընտրված դատավորի, որքան Շենգավիթի դատարանի հարցը, որովհետև Շենգավիթի նստավայրում, բացառությամբ մեկ-երկու դատավորի, մնացածների հետ խնդիրներ են ծագում:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել դատարանից և ասել է, որ կարող է ևս մեկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է։

Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---