Սիմոնյան․ ՌԴ դեսպանն ինձ հետ հանդիպելու ցանկություն ունի18 հունիսի 2020 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ՀՀ ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` ԲՀԿ-ի քաղաքական հետապնդման վերաբերյալ հայտարարություններին միջազգային արձագանքների մասին հարցին, ասել է, որ այս պահի դրությամբ որևէ արձագանք չունի։ Նա նշել է, որ իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպումը դեռ չի կայացել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Սիմոնյանը հիշեցրել է, որ հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը։ «Ես զրույց եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր, Ռուսաստանի Դաշնային ժողովի փախնախագահի հետ, և որևիցէ նման հարց չենք քննարկել: Իսկ մնացած գործընկերների առումով, այս պահի դրությամբ, ես որևէ արձագանք չունեմ»,-ասել է նա: ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ երբ խոսքը քրեական գործի մասին է, լուրջ գործընկերները, որոնք գիտեն իշխանությունների գործելաոճը, դժվար թե շտապեն և հախուռն հայտարարություններ անեն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ: Խորհրդարանականներն իրենց տեսակետներն են ներկայացրել ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ: Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշել է զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |