Գեյթսը $3․5 մլն կներդնի մայրական արհեստական կաթի ստեղծման ծրագրում

Գեյթսը $3․5 մլն կներդնի մայրական արհեստական կաթի ստեղծման ծրագրում

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հիմնադրամը $3․5 մլն-ի ներդրում է արել Biomilq մայրական արհեստական կաթի ստեղծման ստարտափում, փոխանցում է CNBC-ն։

Հարավային Կարոլինայից Biomilq-ը նման ներդրում է ունեցել Breakthrough Energy Ventures ֆոնդից, որը մասնագիտացած է կլիմայի փոփոխության խնդիրների հարցով, այն ֆինանսավորվում է Գեյթսի, Ջեֆ Բեզոսի, Մարկ Ցուկերբերգի և ուրիշների կողմից։

Ստարտափը պլանավորում է նվազեցնել «ածխածնային հետքը» կաթնային պրոդուկտների արտադրությունից: Fortune Business Insights-ի տվյալով՝ մինչև 2026-ն այդ «հետքի» վնասը $103 մլրդ կկազմի։

Biomilq-ը զբաղվում է լաբորատորիայում մայրական կաթի ալտերանտիվի արտադրությամբ, բայց ընկերությունը դեռ կազմավորման նախնական փուլում է և պլանավորում է նոր աշխատակիցներ վարձել։

Biomilq-ը հիմնադրվել է 2020-ի հունվարին սննդի ոլորտի մասնագետ Միշել Էգերի կողմից։ Ըստ կանխատեսման՝ Biomilq-ի կաթը խանութներում կհայտնվի 5 տարվա ընթացքում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---