ՀՀ-ում վարակման 459 նոր դեպք կա ու 19 մահ. 706 պացիենտ ապաքինվել է

ՀՀ-ում վարակման 459 նոր դեպք կա ու 19 մահ. 706 պացիենտ ապաքինվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 19,157-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 459-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որոնցից 10-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 319 դեպք կա, այլ պատճառով՝ 110։

Ապաքինվել է ևս 706 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 8266 է։

Փաստացի բուժվողների թիվը 10,462 է։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 91,943 թեստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---