ՌԴ իշխող կուսակցությունը մտահոգված է ԲՀԿ շուրջ զարգացումներով![]() 19 հունիսի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը մտահոգություն է հայտնել գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» շուրջ զարգացումներով։ Այդ մասին ասվում է Գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության գծով հանձնաժողովի հայտարարության մեջ։ Նշվում է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի օրենքին համապատասխան՝ հարգելով քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատությունը: «Առոջնորդվում ենք այն դրույթով, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ հաղթահարել առաջացած առճակատումը, որը մեծ արձագանք է ստացել ՀՀ սահմաններից դուրս», - ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ «Միասնական Ռուսաստանը» և ԲՀԿ-ն գործակցում են 2008-ից։ Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ էր տևել։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ ԱԱԾ-ն Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |