Արոնյանը 6-րդ անգամ ոչ ոքի է խաղում Corus Chess-2009-ում

PanARMENIAN.Net - Շախմատի Corus Chess-2009 գերմրցաշարի 7-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց մրցաշարի առաջատար ուկրաինացի Սերգեյ Կարյակինի հետ: Հակառակորդները համաձայնության եկան 18-րդ քայլում: Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը 7 պարտիաներում մեկ հաղթանակ է տարել (առավելության հասնելով Սոլվակիայից Սերգեյ Մովսեսյանի հանդեպ): Մյուս հանդիպումները ավարտվել են ոչ ոքի: Արոնայնը 7 փուլերից հետո 4 միավոր ունի: Նա կրկին ետ է մնում Կարյակինից 0,5 միավորով:



7-րդ փուլի մյուս հանդիպումները շարունակվում են:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---