Իսրայելում արդեն խոսում են Թուրքիային հակառակ Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին

PanARMENIAN.Net - Իսրայելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունները «Ձուլածո արճիճ» օպերացիայի մասին անթույլատրելի է համարում: Ինչպես գրում է The Jerusalem Post թերթը, հիշեցնելով Հյուսիսային Իրաքում թուրք զինվորների կողմից հազարավոր քրդերի սպանության մասին, գրում է. «Մենք համոզված ենք, որ Թուրքիան իրավունք չունի քարոզ կարդալ իսրայելցիներին մարդու իրավունքների մասին»: «Էրդողանն ասում է, որ Գազայի տարածքում ցեղասպանություն է եղել: Այդ դեպքում մենք հայերի հետ կապված 1915թ. իրադարձությունները կճանաչենք Ցեղասպանություն»,-նշել է Իսրայելի փոխարտգործնախարարը: Ինչպես ասվում է խմբագրական հոդվածում, Հայոց ցեղասպանության թեման «զինվորի» դեր էր կատարում աշխարհաքաղաքական խաղում:



«Հավանաբար, ապրիլի սկզբին թուրքական կառավարությունը կփորձի ճնշում գործադրել Իսրայելի կառավարության վրա Թել Ավիվում դեսպանի միջոցով` կասեցնելու համար հայկական լոբբիի նախաձեռնությունները ԱՄՆ Կոնգրեսում»,-գրում է թուրք մեկնաբան Բարչին Յինանչը: Նա հիշեցնում է, որ, լինելով նախագահության պաշտոնի թեկնածու, Բարաք Օբաման խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Սակայն իրականում նույնն էր անում նաեւ Ջորջ Բուշը, սակայն, ընտրվելուց հետո, նա անզոր գտնվեց հրեա-թուրքական լոբբիի առջեւ: ԱՄՆ-ի հայ համայնքն այժմ ճնշում է գործադրում Օբամայի վրա այս հարցում: Թուրք-իսրայելյան լարված հարաբերությունների կապակցությամբ այս անգամ առաջատար հրեական կազմակերպությունների դիրքորոշումն այլ կարող է լինել: Սակայն համոզված եղեք, որ անկախ այսօրվա գործընթացների արդյունքներից, վճռորոշ գործոնը կլինի ոչ թե Հայոց ցեղասպանությունը, այլ քաղաքականությունը»«-նշում է Յինանչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---