Գիտնականներ. Covid-19-ից ապաքինվելուց հետո հակամարմինները չեն պահպանվում

Գիտնականներ. Covid-19-ից ապաքինվելուց հետո հակամարմինները չեն պահպանվում

PanARMENIAN.Net - Ամերիկացի և չինացի գիտնականները զգուշացնում են, որ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո մարդկանց մոտ հակամարմինները կարող են անհետանալ, որոշ դեպքերում առողջանալուց անմիջապես հետո, գրում է Lenta.ru-ն՝ South China Morning Post թերթի վրա հղումով։

Մասնագետներն այդպիսի եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով իմունիտետի առաջացումը Ուհանի բուժաշխատողների մոտ։ Բժիշկներն անմիջական շփում են ունեցել վարակված պացիենտների հետ համավարակի սկզբնական շրջանում։

Պարզվել է, որ հետազոտությանը մասնակից 23,000 բուժաշխատողի առնվազն մեկ քառորդը կարող էր վարակվել, սակայն միայն 4 տոկոսի մոտ են հակամարմիններ առաջացել։

«Հավանաբար, մարդկանց մոտ այս վիրուսի հանդեպ հակամարմինները տևական ժամանակ չեն մնում օրգանիզմում»,- ասվում է հետազտության մեջ։

Բացի այդ, պարզվել է, որ հետազոտվող պացիենտների ավելի քան 10 տոկոսի մոտ հակամարմինները կարող էին անհետանալ օրգանիզմից ապաքինումից մեկ ամիս անց։

Մայիսին Շվեդիայի գիտնականները կասկածներ էին հայտնել «ամբոխային իմունիտետի» արդյունավետության վերաբերյալ, քանի որ Ստոկհոլմի բնակիչների միայն 7․3 տոկոսն էր ապրիլի վերջին իմունիտետ ձեռք բերել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 8․33 մլն դեպք է գրանցվել։ Պանդեմիայի ամբողջ ընթացքում մահացել է 448,500 մարդ, 4 մլն-ն ապաքինվել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---