ԱՆ․Դեքսամետազոնով դեղերի` առանց նշանակման կիրառումը վնասակար է

ԱՆ․Դեքսամետազոնով դեղերի` առանց նշանակման կիրառումը վնասակար է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը մի շարք ահազանգեր է ստացել, որ քաղաքացիները ձեռք են բերում Դեքսամետազոն դեղամիջոցը` առանց բժշկի նշանակման և ցուցման:

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որոնց` Դեքսամետազոնով բուժումը կարող է փրկել Covid-19-ով ծանր հիվանդների կյանքը:

Նախարարությունը զգուշացնում է, որ դեքսամետազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքին և առողջությանը: ԱՆ-ն կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին:

Ըստ կլինիկական ախտանշանների` դեղամիջոցի կիրառման նպատակահարմարությունը, ներմուծման ուղին և դեղաչափերը որոշում է բուժող բժիշկը՝ հիմք ընդունելով հիվանդության ծանրության աստիճանը, դեղի հակացուցումներն ու նախազգուշացումները, և դրա նկատմամբ պացիենտի արձագանքը:

Դեքսամետազոն պարունակող դեղերը գրանցված են որպես դեղատոմսով տրվող, ավելին` դրանք ունեն իմունային համակարգն ընկճող ազդեցություն, որի արդյունքում թաքնված վարակները կարող են ակտիվանալ կամ առկա վարակները կարող են սրվել, բացի այդ՝ դեղերի կիրառման արդյունքում դրսևորվում են լուրջ կողմնակի երևույթներ, որոնք պահանջում են բժշկական կանոնավոր հսկողություն:

Օքսֆորդի համալսարանում անցկացված փորձարկումները հաստատել էին, որ մատչելի դեղամիջոց հանդիսացող Դեքսամետազոնը կարող է նվազեցնել մահացության ռիսկերը։ Ըստ արդյունքների՝ այդ մատչելի դեղամիջոցը կարող է 33%-ով նվազեցնել մահվան ռիսկը թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների մոտ։

Դեքսամետազոնը կիրառվում է բժշկության մեջ 1960-ականներից և մատչելի դեղամիջոց է բազմաթիվ երկրներում։ Դա ստերոիդային պրեպարատ է, որն օգտագործվում է բորբոքային պրոցեսների, նաև քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։

Ընթերցեք նաև․ ԱՆ․ Դեքսամետազոնով միայն վերակենդանացման բաժանմունքում գտնվողներին են բուժում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---