Փաշինյան․ ԼՂ հարցը ռազմական լուծելու՝ Ալիևի հռետորաբանության արդյունքում միլիարդավոր դոլարներ օֆշորում են

Փաշինյան․ ԼՂ հարցը ռազմական լուծելու՝ Ալիևի հռետորաբանության արդյունքում միլիարդավոր դոլարներ օֆշորում են

PanARMENIAN.Net - 15 տարուց ավելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս հռետորաբանության ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում՝ ի վերջո հանգրվանելով օֆշորային գոտիներում՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ալիևն իր ժողովրդին չի կարողնաում բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա:

«Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով»,- հայտարարել է նա։

Վարչապետը նաև նշել է, որ Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձգձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը:

Փաշինյանի խոսքով՝ իր առաջարկը չընդունելով, ըստ որի՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, Ալիևը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն:

«Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային, պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ հակամարտության գոտու կայունության մասին խոսելով, ըստ էության, խոսվում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ԼՂ հակամարտության գոտու, այլև մեր ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր:

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2020-ի փետրվարի 15-ին Մյունխենում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---