Ծառուկյանին կալանավորելու որոշումը կհրապարակի հունիսի 21-ին

Ծառուկյանին կալանավորելու որոշումը կհրապարակի հունիսի 21-ին

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակի հունիսի 21-ին։ Այդ մասին տեղեկացրել է ինքը Ծառուկյանը՝ դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։

«Ինձ համար ամեն ինչ շատ զարմանալի է։ Պատմություն մեջ չկա ընտրակաշառքով մարդ կալանավորել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Գործի քննությունը սկսվել է հունիսի 17-ին։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը է ներկայացրել ԱԱԾ-ն։ Այն քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

ԲՀԿ առաջնորդն իր դեմ հարուցված քրգործերը համարում է քաղաքական հետապնդում։

Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---