Վրաստանում Covid-19-ի 2 նոր դեպք կա

Վրաստանում Covid-19-ի 2 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 895-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքը։

Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 741 մարդ, մահվան ելքով 14 դեպք է գրանցվել։

Կարանտինում 2891 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 256 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Որոշ սահմանափակումներ պահպանվում են, այդ թվում բազմամարդ հարսանիքների և հուղարկավորությունների արգելքը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---