Փաշինյան․ Համաճարակի պատճառով ձեռնպահ կմնամ Մոսկվա այցից19 հունիսի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակային իրավիճակի պատճառով չի մասնակցի Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, այս մասին նա նամակով հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև»,- գրել է նա։ Փաշինյանը նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակն ընդհանուր ժառանգություն է և իր համար մեծ պատիվ կլիներ ներկա լինել այդ շքերթին։ Հունիսի 1-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջ ընտանիքով կորոնավիրուսով են վարակված։ Վարակը վարչապետի ու ընտանիքի մոտ ասիմպտոմ էր անցել, նրանք արդեն բուժվել են։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |