ՀՀ-ում Covid-19-ի 551 նոր դեպք կա և 16 մահ. 588 մարդ ապաքինվել է

ՀՀ-ում Covid-19-ի 551 նոր դեպք կա և 16 մահ. 588 մարդ ապաքինվել է

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 19,708-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 551-ով : Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, որոնցից 13-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 332 դեպք կա, այլ պատճառով՝ 113։

Ապաքինվել է ևս 588 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 8854 է։

Փաստացի բուժվողների թիվը 10,409 է։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 93,786թեստ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---