Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են․ Հանգստյան օրերի խիստ սահմանափակումներն արդյունքը չեն տվել

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են․ Հանգստյան օրերի խիստ սահմանափակումներն արդյունքը չեն տվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հանգստյան օրերի կարանտինային խիստ ռեժիմը ցանկալի արդյունքերի չի բերել, հայտարարել է հիվանդությունների վերհսկման և կանխարգելման բաժնի ղեկավար Յագութ Գարաևան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Հունիսի 14-15-ին Ադրբեջանի մի շարք խոշոր քաղաքներում խիստ կարանտին էր հայտարարվել, մարդկանց արգելված էր տնից դուրս գալ։

Նա նշել է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կտրուկ ավելացել է, շատացել են նաև ակտիվ հիվանդներն ու մահերը։ Ըստ նրա՝ այդ պատճառով է, որ կրկին խիստ արգելքների են վերադարձել։ Գարաևան հայտնել է նաև, որ հիվանդության մուտացիա և երիտասարդների մոտ բարդացումներ կան։

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի ևս 438 դեպք է հաստատվել, վարակակիրների ընդհանուր թիվը 11,767 է, բուժվել է 6325, մահացել՝ 143-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---