Քոչարյանի գրավը վճարել են ռուսաստանաբնակ հայ գործարարները20 հունիսի 2020 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար պահանջված 2 մլրդ դրամ ($4,1 մլն) գրավը վճարվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարների կողմից, լուրը հաստատել է նրա ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը, փոխանցում է ՌԲԿ-ն։ Նրա խոսքով՝ վճարել են «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերությունների խմբից Սերգեյ Համբարձումյանը, բիզնեսմեն Գենադի Ստեփանյանը, գումարի մյուս հատվածը վճարվել է AFK Sistema ընկերության կողմից, որտեղ Քոչարյանն անկախ տնօրեն է։ Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ մասնակցել են գրավի վճարմանը։ Գործարար Սերգեյ Համբարձումյանը նույնպես հաստատել է, որ անձամբ մասնակցել է երկրորդ նախագահի գրավի վճարմանը՝ որպես ֆիզանձ։ «Նա կարող է գտնվել տանն ու սպասել դատարանի վճռին։ Ես կարծում եմ, որ կարիք չկա նրան կալանքի տակ պահել, դա ճիշտ չէ»,- մանրամասնել է Համբարձումյանը։ Հունիսի 19-ին Քոչարյանն ազատ է արձակվել դատարանին վճարված 2 մլրդ գրավից հետո։ Նա անազատության մեջ է 2019-ից։ 2018-ին Ռոբերտ Քոչարյանին 2 անգամ ձերբակալել էին։ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |