ԱՀԿ․ Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ կա

ԱՀԿ․ Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ կա

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակի ռեկորդային աճ է գրանցել՝ 183,000 նոր դեպք։ Ամենամեծ աճը գրանցվել է Բրազիլիայում (55,000), ԱՄՆ-ում (37,000) և Հնդկաստանում (15,000)։

Մեկ օրում 4700 մարդ է մահացել։ Նախորդ անգամ ամենամեծ աճը գրանցվել էր հունիսի 18-ին, երբ ԱՀԿ-ն 181,000 նոր դեպք էր արձանագրել, գրում է «Կոմերսանտը»։

Ընդհանուր առմամբ, աշխարհում Covid-19-ով վարակի 8․7 մլն դեպք է գրանցվել։ Մահացել է ավելի քան 462,000 մարդ:

Վարակակիրների թվով առաջատարն են ԱՄՆ-ն՝ 2․2 մլն, Բրազիլիան՝ 1 մլն, ՌԴ-ն՝ 585,000, Հնդկաստանը՝ 410,000, Մեծ Բրիտանիան՝ 303,000։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---