26 հունվարի 2009 - 15:15 AMT
«Դիվանագետների գավաթի» առաջին մրցանակակիրը դարձավ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան թիմը
Երեւանում ավարտվեց մինի ֆուտբոլի «Դիվանագետների գավաթի» առաջին մրցաշարը: «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած մրցաշարին մասնակցել են դիվանագետներ Հայաստանում հավատարմագրված 9 դեսպանատներից: Խմբակային արգելքը հաղթահարել են Ղազախստանի, Ուկրաինայի դեսպանատների թիմերը, Վրաստանի ու Թուրքմենստանի հավաքական թիմն ու ՀՀ ԱԳՆ թիմը:

Կիսաեզրափակիչում Վրաստանի ու Թուրքմենստանի հավաքական թիմը տանուլ տվեց ՀՀ ԱԳՆ թիմին 5:6 հաշվով, իսկ ղազախ դիվանագետները զիջեցին ուկրաինացիներին 4:5 հաշվով: «Դիվանագետների գավաթի» առաջին մրցանակակիրը դարձավ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան թիմը, որը եզրափակիչում հաղթեց ՀՀ ԱԳՆ թիմին: Երրորդ տեղում է Վրաստանի ու Թուրքմենստանի հավաքական թիմն, որը հաղթեց Ղազախստանի թիմին 14:1 ջախջախիչ հաշվով: «Fair Play»-ի համար մրցանակին արժանացավ Ղազախստանի դեսպանատունը: Մեդալներ հանձնվեցին նաեւ 1-3 տեղերը զբաղեցրած թիմերին:

Ըստ ՀՀ ԱԳՆ կազմկոմիտեի եւ «Դիվանագետ» սիրողական ակումբի նախագահ Արմեն Գեւորգյանի, «Դիվանագետների գավաթի» հաջորդ մրցաշարը տեղի կունենա ամռանը: