Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով

Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - Լրագրող Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նախորդ շաբաթ նա իրեն վատ է զգացել, ջերմել է, ի հայտ են եկել կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ։ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել, տեղեկացնում է Ռուսարմինֆոն:

Մնացականյանը մեկուսացել է Երևանում իր տանը և գտնվում է բժիշկների հեռակա հսկողության տակ։ Քանի որ նրա վիճակը միջին ծանրության է, հոսպիտալացման մասին որոշում չի կայացվել։

Հայաստանում հունիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 20,588-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 320-ով: Կորոնավիրուսից մահվան 360 դեպք կա, այլ պատճառով՝ 117։ Առողջացածների ընդհանուր թիվը 9131 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,980 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---