Հունիսի 22-ին Մոսկվա-Երևան հերթական չարտերը կիրականացվի

Հունիսի 22-ին Մոսկվա-Երևան հերթական չարտերը կիրականացվի

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Ցուցակագրված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մինչև հունիսի 22-ը՝ 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը 13,000 ռուբլի է։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Չվերթի ուղևորները Երևան ժամանելուն պես 14 օրով պետք է ինքնամեկուսանան։

Ավելի վաղ դեսպանատունը հայտնել էր, որ համաճարակի բռնկումից ի վեր ՀՀ ավելի քան 25,000 քաղաքացի է հերթագրվել ՌԴ-ից հայրենիք վերադառնալու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---