26 հունվարի 2009 - 15:25 AMT
Թուրքիան այնքան ուժեղ չէ, որ հավակնի համաթրքական առաջնորդի դերին
«Եթե անկեղծ դատենք, գործերով, ոչ թե խոսքերով, ապա Թուրքիան, ըստ իս, այնքան հզոր չէ քաղաքական եւ տնտեսական տեսակետից, որպեսզի հավակնի համաթրքական առաջնորդի դերին: Առավել եւս իսլամական»,-գտնում է ռուսաստանցի քաղաքագետ Մուրադ Հաջին: Նրա խոսքերով, Թուրքիայում կան լուրջ ներքաղաքական խնդիրներ, որոնք այս իշխանությունը չի կարող «լուծել» այլ կերպ, քան մշակույթի ցանկացած ոլորտում համաշխարհային առաջնորդության մասին խոսքերով: «Կառավարության համար կարեւոր է շեղել թուրք հանրությանը խնդիրներից, նա փորձում է թմրեցնել իր երկրի հասարակական կարծիքը, չեզոքացնել այն խոսքերով: Դրանով էլ բացատրվում է Թուրքիայի այժմյան արտաքին քաղաքական ակտիվությունը...Ժողովրդների պատմության մեջ նման բան բազմիցս է եղել»,-ասել է Հաջին: Նա նաեւ համոզված է, որ Թուրքիան դեմ չի գնա Իսրայելին` չափազանց ամուր է նրանց կապը, ինչի մասին էլ Թուրքիան բազմիցս է հրապարակավ հայտարարել: «Թուրքիան քողարկում է սեփական թուլությունը բաձրագոչ բառերով, սակայն համաշխարհային հանրությանը դժվար է խաբել»,-ասել է ռուսաստանցի թրքագետը, հաղորդում է 1news.az-ը: