Զոհրաբյան․ ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում, ԲՀԿ-ն չի մասնակցի նիստին

Զոհրաբյան․ ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում, ԲՀԿ-ն չի մասնակցի նիստին

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին։ Այդ մասին հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով` մտածում էին, որ գուցե անհրաժեշտություն կա նիստին մասնակցելու, բայց որոշել են չմասնակցել։

Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի նիստին՝ դիրքորոշումը հայտնելու համար։

Զոհրաբյանը նշել է, որ օրակարգային հարցի քննարկման համար ընդամենը 2 ժամ է սահմանված, ուստի հնարավոր չէ ներկայացնել, թե ինչպիսի սահմանադրական հեղաշրջում է պատրաստվում Հայաստանում։

Նա նաև նշել է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար խմբակցության ձայները բավարար չեն։

Հունիսի 22-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարվել։ Օրակարգում Սահմանադրության փոփոխությունների հարցն է։

«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---