ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 89 պատգամավոր։

Օրակագրում մեկ հարց է՝ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել նիստին։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը նույնպես նախատեսված է հունիսի 22-ին։

«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որը ենթադրում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցում։

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված և ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնում ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվի ավարտված, և պաշտոնավարումը դադարեցվի: Նախատեսվում է, որ մինչև նույն 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ գործող նախագահի լիազորությունները դադարեցվեն և ՍԴ կազմից նոր նախագահ ընտրվի։

«Իմ քայլը» 2020-ի սկզբին արդեն մեկ անգամ առաջարկել էր նման նախագիծ, սակայն հետո որոշվեց հարցը հանրաքվեի դնել: Սակայն, կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի որոշումը հետ կանչելու վերաբերյալ նախագիծը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---