Մխիթարյան․ Լավ մարզավիճակում եմ, կուզեի ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել22 հունիսի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին «Արսենալը» վարձակալությամբ է տրամադրել իտալական ակումբին, ասել է, որ լավ մարզավիճակում է և կցանկանար ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել։ Այդ մասին տեղեկացնում է Ա աերիայի YouTube-ի պաշտոնական ալիքը։ «Ես գերազանց մարզավիճակում եմ, անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը։ Ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Հաճույք եմ ստանում այստեղի ֆուտբոլից, այս լիգայից և կյանքից ընդհանրապես»,-ասել է Մխիթարյանը։ Նա հույս է հայտնել, որ այդպես էլ կշարունակվի։ «Ցավոք՝ այնքան էլ շատ գոլերի հեղինակ չեմ դարձել, բայց ինձ համար առավել կարևոր է, որ «Ռոման» հաղթի և միավորներ հավաքի»,- ասել է Մխիթարյանը։ Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել: Ընթացիկ խաղաշրջանի 13 խաղում Մխիթարյանը 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |