ՀՀ-ն 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով Covid-19-ի դեպքերի քանակով

ՀՀ-ն 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով Covid-19-ի դեպքերի քանակով

PanARMENIAN.Net - Հայաստանը, Worldometer-ի տվյալներով, 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի քանակով, եթե հաշվի չառնել գաճաճ պետությունները։

Այդպիսով, 2․96 մլն բնակչությամբ Հայաստանում հունիսի 22-ի տվյալներով կորոնավիրուսի 20,588 դեպք կա։ Այդպիսով, 1 մլն մարդու հաշվարկով ստացվում է 6948 դեպք։

Ավելի վատ են գործերը Բահրեյնում (1 մլն-ին՝ 12,808 դեպք), Չիլիում (1 մլն-ին՝ 12, 681 դեպք), Քուվեյթում (9289), Պերուում (7735), Սինգապուրում (7234) և ԱՄՆ-ում (7121)։

Ցանկում նաև մի քանի գաճաճ պետություն կա՝ Սան Մարինոն, Վատիկանը, Անդորան, Մայոտան, Գվիանան, որտեղ բնակչության քանակը չի հասնում 1 միլիոնի։

Հունիսի 22-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 20,588 դեպք է հաստատվել, որից ակտիվ է՝ 10,980-ը։ Ապաքինվել է 9131 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 360 մարդ, կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով՝ 117։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---