Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսից 99%-ով պաշտպանող կտոր են ստեղծել![]() 23 հունիսի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսից 99%-ով պաշտպանող կտոր են ստեղծել։ Ըստ ընկերության՝ այդ հատկությունը կպահպանվի նույնիսկ բազմակի լվանալուց հետո, գրում է Reuters-ը։ Sonovia ընկերության բազմակի օգտագործման հակավիրուսային դիմակները պատված են ցինկի օքսիդի նանոմասնիկներով, որոնք ոչնչացնում են բակտերիաները, սնկերն ու վիրուսները, ինչը, ըստ գիտնականների՝ կարող է նպաստել կորոնավիրուսի տարածման կասեցմանը։ Փորձարկումներն անցել են Շանհայի Microspectrum (Weipu Jishu) լաբորատորիայում։ Առաջիկա շաբաթներին կտորն արդեն կարող է օգտագործվել բուժհաստատություններում կիրառվող տեքստիլի, անհատական պաշտպանության միջոցների, արտահագուստի արտադրության համար։ Ինչպես նշել է ընկերությունը՝ նոր կտորով արդեն հետաքրքրվում են Գերմանիայի և ԱՄՆ հիվանդանոցները։ Իսկ Իտալիայում արդեն մեկնարկել է հասարակական տրանսպորտում այդ կտորի կիրառման փորձնական նախագիծը, իսկ դրանից պատրաստված դիմակներն արդեն վաճառվում են։ Ավստրալական HygCen բժշկական լաբորատորիայում SARS-Covid-ին մոտ Vaccinia վիրուսի կիրառմամբ վերջին թեստի համաձայն, կտորը լավ արդյունք է ցույց տվել։ Photo. Reuters ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |